Բրյուսելում ներկայացվել են դատական և իրավական բարեփոխումների մշտադիտարկման արդյունքները

Բրյուսելում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում (EESC) նոյեմբերի  10-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 9-րդ հանդիպումը, որի օրակարգում ընդգրկված էին ԵՄ-Հայաստան հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը, իրավունքի գերակայության, դատական և իրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Հանդիպման առանցքային քննարկումներից մեկը նվիրված էր Հայաստանում իրավունքի գերակայության բարեփոխումների ընթացքին, որին որպես բանախոս մասնակցել է […]