Դատարանը պաշտպանել է բռնի տեղահանված երեխաների սոցիալական աջակցության իրավունքը

Արցախից բռնի տեղահանված Է. Ա. դիմել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ՝ իր երեք անչափահաս երեխաների սոցիալական աջակցության իրավունքների պաշտպանության համար։ Նրանց շահերը ներկայացրել են ԻՊԱՍ-ի իրավաբան Նինա Հակոբյանը և Տաթևիկ Սիրադեղյանը։ Երեխաներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարները 2024 թ․ հունվարից վճարվել են մասնակի՝ նրանց հոր անվամբ անշարժ գույքի առկայության հիմքով։ Վարչական դատարանը 2025թ․ դեկտեմբերի 10-ի […]

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանն առնչվող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների իրացմանը խոչընդոտող մի շարք համակարգային խնդիրներ։ Դրանք վերաբերում են փաստաթղթերի վերականգնմանը, քաղաքացիության ձեռքբերմանը, կենսաթոշակային իրավունքներին, սոցիալական աջակցությանը, գույքային հարցերին և դատական պաշտպանության արդյունավետությանը։ Կազմակերպությունն ամփոփել է արձանագրված խնդիրները և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ՝ կարևորելով օրենսդրական փոփոխությունները, վարչարարության պարզեցումը […]