Դատարանը բավարարել է կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ ԻՊԱՍ-ի շահառուի հայցը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական դատարանում ներկայացրել է ՀԿ-ի շահառու Լարիսա Բաղմանյանի շահերը՝ պահանջելով պարտավորեցնել Միասնական սոցիալական ծառայությանը նշանակել մեկ տարի շուտ տարիքային աշխատանքային կենսաթոշակ և հաշվառել նրա աշխատանքային ստաժում չներառված ժամանակահատվածները։
Լարիսա Բաղմանյանը 2026թ․ հունվարի 5-ին դիմել էր կենսաթոշակ նշանակելու համար, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը մերժել էր դիմումը՝ անհրաժեշտ 35 տարվա աշխատանքային ստաժի բացակայության պատճառաբանությամբ։
Վեճը վերաբերում էր Մարտակերտի արտադրական կոմբինատում՝ 1982-1991թթ․ և Մոխրաթաղի կոլտնտեսությունում՝ 1993-1998թթ․ աշխատած ժամանակահատվածներին։
ՀՀ վարչական դատարանը, գնահատելով ներկայացված փաստաթղթերն ու վկաների ցուցմունքները, հաստատված է համարել նշված ժամանակահատվածներում աշխատելու փաստը և 2026 թ․ հոկտեմբերի 5-ի վճռով բավարարել է հայցը։
Դատարանը նաև արձանագրել է, որ կարգադրության քաղվածքում առկա ուղղումը բավարար հիմք չէր աշխատանքային գրքույկում հստակ գրառված տեղեկությունները հավաստի չհամարելու համար։
Արդյունքում՝ դատարանը պարտավորեցրել է Միասնական սոցիալական ծառայությանը նշանակել Լարիսա Բաղմանյանին մեկ տարի շուտ տարիքային աշխատանքային կենսաթոշակ՝ այն վճարելով 2026թ․ հունվարի 5-ից՝ դիմումը ներկայացնելու օրվանից։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների ու մի շարք

Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետներ Աննա Մելիքյանը