ՄԻԵԴ-ի վճիռը «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով․ արձանագրվել են կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը (գանգատ թիվ 20075/16)։ Գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից վիրավորման հետևանքով շարքից դուրս եկած հայ զինծառայող Հ․ Թ․-ի խոշտանգման և սպանության դեպքին։ Հ․ Թ․-ի ծնողներն ու քույրը՝ որպես դիմումատուներ, Դատարանին ներկայացրել էին, […]