
ԻՊԱՍ-ը և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը համատեղ դիրքորոշում են ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեին
2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է
Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ հրավիրելով նրանց հրատապ ուշադրությունը Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։
Նամակը՝ ստորև։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին
29 մայիսի, 2026 թ.
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք հրատապ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։
2026 թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղից (Արցախից) քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանը հրապարակայնորեն մոտեցել է վարչապետին, սկսել է կոշտ հարցեր ուղղել և արտահայտել իր կարծիքը իր հայրենիքի կորստի պատճառների վերաբերյալ։ Նա նաև քննադատություն է հնչեցրել այնտեղի տեղական քաղաքական էլիտաների կոռուպցիայի և այլ հարցերի առնչությամբ։ Զրույցն աստիճանաբար երկու կողմերի համար էլ դարձել է խիստ հուզական, ինչին հաջորդել է վարչապետի բարկացած արձագանքը՝ Օսիպյանի հասցեին վիրավորական և նվաստացնող արտահայտություններով։ Միջադեպի տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում և հայկական լրատվամիջոցներում։
Բանավեճի և Ն. Փաշինյանի աճող զայրույթի պայմաններում Արթուր Օսիպյանը ոստիկանության կողմից արագ հեռացվել է տարածքից, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել։
Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Օսիպյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության հրապարակային կոչերի մեղադրանքներով։ Այնուհետև դատարանը որոշում է կայացրել Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանք երկու ամսով՝ միաժամանակ սահմանելով տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելք։
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք դերակատարներ՝ ընտրությունների դիտորդական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում վերահսկողական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, հանրային գործիչներ և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել այս գործի վերաբերյալ։ Նրանք դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված քրեական հետապնդումն ու ազատազրկումը՝ դրանք գնահատելով որպես ակնհայտորեն անօրինական, անհիմն և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Լուրջ մտահոգություններ են հնչել նաև նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առնչությամբ, որը, նշված հայտարարությունների համաձայն, կարծես միտված է Օսիպյանի հրապարակային և քննադատական խոսքն ու քաղաքացիական գործունեությունը սահմանափակելուն և պատժելուն, այլ ոչ թե օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներ հետապնդելուն։
Արթուր Օսիպյանը ներկայումս կալանքի մեջ հացադուլ է անում։ Նա հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի հետ։ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խումբը ևս չի կարող այցելել նրան՝ տեսակցությունների արգելքի պատճառով։ Սա իրավիճակը դարձնում է հատկապես հրատապ՝ մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Մենք խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջական վիճակով։ Միաժամանակ խիստ անհանգստացած ենք այս միջադեպով, որը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության և խոսքի ազատության համար։
Վերոնշյալի լույսի ներքո կոչ ենք անում Ձեզ հրապարակայնորեն դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Մենք բարձր ենք գնահատում և ակնկալում Ձեր հրատապ ուշադրությունն ու միջամտությունն այս հարցի առնչությամբ։
Հարգանքով՝

2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա