Ներկայացվեցին դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկային նվիրված ուսումնասիրության արդյունքները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին «Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան 2025 թվականին» ուսումնասիրության արդյունքները։ ԻՊԱՍ ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ողջույնի խոսքում նշեց, որ Կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացնում է դատավորների կարգապահական պատասխանատվության վարույթների մշտադիտարկում և պրակտիկայի ամփոփում՝ նպատակ ունենալով հասարակական վերահսկողության ենթարկել այս կարևորագույն գործընթացները, որտեղ հատվում են դատավորների հաշվետվողականության և պատասխանատվության, […]