Ներկայացվեցին փաստաբանական ծառայությունների հասանելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները

Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում» թեմայով հետազոտության արդյունքները։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ուսումնասիրությամբ փորձ է արվել վերլուծելու, թե հարկային նոր փոփոխությունը ինչպես է ազդելու իրավաբանական օգնության հասանելիության, դատական պաշտպանության հնարավորության, խոցելի խմբերի պաշտպանության և ընդհանրապես արդարադատության […]
«Ձևական բարեփոխումները չեն ապահովում իրական փոփոխություն»․ Հասմիկ Հարությունյանի ելույթը ԵՄ–Հայաստան հարթակում

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը՝ պետական, եվրոպական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու CEPA-ի շրջանակում իրականացվող բարեփոխումները և դրանց ազդեցությունը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը որպես խոսնակ մասնակցեց ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման և վիզաների ազատականացման գործընթացին վերաբերյալ պանելային քննարկմանը։ Իր ելույթում Հասմիկ Հարությունյանը անդրադարձավ մարդու իրավունքների […]