
Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված իրավունքի կոպիտ խախտմանը։
Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները շարունակում են միջամտել Եկեղեցու գործունեության ինքնավարությանը և ազատությանը՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, Կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումները։ Ապօրինի և դատապարտելի են իշխանության փորձերը միջամտելու եկեղեցական կառավարման մարմինների ձևավորմանը և ներքին որոշումների կայացմանը: Անընդունելի են նաև Եկեղեցու ավանդույթի, ծեսերի, խորհուրդների, նվիրապետական կարգի և եկեղեցական կյանքի այլ ոլորտների՝ դարերի ընթացքում ձևավորված կանոնի կամայական խմբագրման կամ փոփոխության ենթարկելու փորձերը։
Խստորեն դատապարտելի է նաև ՀՀ ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում։
Մտահոգիչ ենք համարում նաև քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի գործադրումը Եկեղեցու սպասավորների նկատմամբ, անօրինական և անհարկի ազդեցություն ունենալու նպատակով, այդ թվում՝ կալանավորումը՝ որպես պատիժ և հանրային իշխանություններին ցանկալի վարքագծի դրսևորման նպատակով գործիք կիրառելը։
Անընդունելի է հանրային իշխանության ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակվող և Եկեղեցու սպասավորների նկատմամբ ատելություն ու վիրավորանք պարունակող խոսույթի ձևավորումը, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի տարածումը՝ գործի դնելով, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր տեղեկատվական խողովակները։ Կարծում ենք, որ այս տեսակ գործողությունները կարող են խիստ բացասականորեն ազդել արդեն իսկ փխրուն հանրային համերաշխության վրա՝ հանգեցնելով առավել խորը բևեռացման ու անհանդուրժողականության։
Հավատացած ենք, որ Եկեղեցու ցանկացած բարեփոխում և բարենորոգում պետք է տեղի ունենա Եկեղեցու ներսում՝ կրոնական կազմակերպության գործունեության ազատության և ինքնավարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունները, առանց որևէ խտրականության և այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։
Հաշվի առնելով վերոգրյալը վերստին պահանջում ենք՝
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական հասարակական կազմակերպություն
Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան
Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան, Արդարության նոր մշակույթ ՀԿ
Արմեն Մարտիրոսյան, հրատարակիչ
Տիգրան Պասկևիչյան, լրագրող-հրապարակախոս
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ- քաղաքային պլանավորող
Ինգա Հարությունյան, հոգեբան, սոցպաշտպանության ոլորտի մասնագետ
Ապրես Զոհրաբյան, արևելագետ
Արամ Ղանալանյան, ճարտարապետ-տեսաբան
Արսեն Հակոբյան, մշակութային մարդաբան
Մարիա Սադոյան, թարգմանիչ
Մուշեղ Հովսեփյան, իրավապաշտպան
Նունե Թորոսյան, մանկավարժ, թարգմանիչ, խմբագիր
Ռուբեն Մալայան, գեղագիր, դասախոս
Վարդան Հարությունյան, իրավապաշտպան
Մարիամ Մովսիսյան, հաղորդակցության մասնագետ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի