ԻՊԱՍ փորձագետը Վարշավայում մասնակցում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի աշխատաժողովին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-30-ը Վարշավայում մասնակցում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ/ODIHR) կողմից կազմակերպված իրավունքի գերակայության և վարչական արդարադատության անկախության վերաբերյալ աշխատաժողովին։
Երկօրյա միջոցառումն իրականացվում է «Արևելյան գործընկերության երկրներում ավելի ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ» ծրագրի շրջանակում:
«Դատական համակարգի ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վերականգնման գործիքներ» թեմայով պանելային քննարկմանը Հասմիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացիկ մարտահրավերները։
Նա նշեց, որ 2018թ․ հեղափոխությունից հետո դատական համակարգի անկախացման և խորքային բարեփոխումների առումով մեծ ակնկալիքներ կային, սակայն դատավորների ամբողջական վեթինգի խոստացված գործընթացը այդպես էլ չիրականացվեց։ Դրա փոխարեն ներդված կարգապահական պատասխանատվության մեխանիզմները չապահովեցին բավարար թափանցիկություն և արդարություն։
ԻՊԱՍ-ի փորձագետն իր խոսքում ընդգծեց, որ չնայած օրենսդրական փոփոխություններին՝ դատավորների ինստիտուցիոնալ պաշտպանվածությունը քաղաքական ազդեցությունից լիարժեք չէ, իսկ նշանակումների գործընթացում արժանիքահենության սկզբունքը հաճախ զիջում է քաղաքական նախընտրություններին։ Ոլորտում տեխնիկական բարելավումներ են կատարվել (օրինակ՝ գործերի բեռնաթափում, էլեկտրոնային գործավարություն), բայց դրանք չեն շտկում համակարգային խնդիրները։
Հասմիկ Հարությունյանը Հայաստանում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար կարևորեց դատավորներների և դատախազների բարեվարքության իրական և թափանցիկ ստուգումը, նշանակումների ընթացքում քաղաքական միջամտությունների բացառումը, դատավորների պաշտպանական մեխանիզմների ուժեղացումը, թափանցիկության և հանրային հաղորդակցության բարձրացումը, անկախ և բարեվարք դատական մշակույթի ձևավորումը։


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թ․ նոյեմբերի 13-ի իր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը հոկտեմբերի

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք վերջին շրջանում

2025թ․ հոկտեմբերի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով