
Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթաց, որը նպատակ ունի խթանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեխանիզմի կիրառմամբ։ Դասընթացը լավ հնարավորություն է իրավաբանների համար՝ զարգացնելու և խորացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասնագիտական կարողությունները և գիտելիքները։
Դասընթացի ծրագիրը ներառում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունելիության կանոնները, ինչպես նաև անձնական կյանքը հարգելու և սեփականության իրավունքի խախտման հիմքով բողոքների ներկայացման առանձնահատկությունները և պրակտիկ պահանջները։
Դասընթացի տևողությունը մեկ և կես օր է, որը տեղի է ունենալու 2025թ․ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին /կես օր/ Երևանում։ Ուսուցումն անցկացվելու է հայերենով և անվճար է։
Ո՞վ կարող է դիմել
Ընդունելությունը բաց է ինչպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների և փաստաբանների համար, այնպես էլ բոլոր այն իրավաբանների համար, ովքեր աշխատում են կամ պատրաստվում են աշխատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում խախտված իրավունքների վերականգման ուղղությամբ։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37498 505 303 հեռախոսահամարով կամ գրել info@prwb.am էլեկտրոնային հասցեին։

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի