Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վարչական դատարանը կրկին բավարարել է ԻՊԱՍ շահառուի՝ հաշմանդամություն սահմանելու խնդրով հայցը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը և վերջինիս նկատմամբ մինչև չափահաս դառնալը սահմանված է եղել հաշմանդամ երեխա կարգավիճակը: Նա չափահաս դառնալուց հետո սահմանված կարգով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ հերթական անգամ վերափորձաքննություն անցնելու և իր նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով:

Ինչպես նման գործերով դատարան դիմած ԻՊԱՍ մյուս վստահորդների դեպքում, այս դեպքում ևս բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության  համապատասխան որոշումներով ՄՍԾ-ն հայցվորին չի ճանաչել հաշմանդամություն ունեցող:

Գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Դատարանի կողմից Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ին հանձնարարված փորձաքննության արդյունքում փորձագետների կողմից ի սկզբանե տրվել է ի վնաս շահառուհի եզրակացություն։ Այնուամենայնիվ, փորձագետները դատարան են հրավիրվել որպես վկա, և դատական նիստի ընթացքում փաստաբանի կողմից տրված հարցերի և դրանց վերաբերյալ ստացված պարզաբանումների համադրման արդյունքում հնարավոր է դարձել հանգել դրական արդյունքի։

Արդյունքում դատարանը վճռել է բավարարել ԻՊԱՍ վստահորդի հայցը՝ պարտավորեցնելով Միասնական սոցիալական ծառայությանը վերջինիս նկատմամբ նշանակել հաշմանդամության երրորդ խումբ և անվավեր ճանաչել   Ծառայության բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան  որոշումները:

INTERESTING POSTS

ԿԱՐԾԻՔ 

ՀՀ կառավարության 12 հոկտեմբերի 2023 թվականին ընդունած «2023 թվականի սեպտեմբերի