Վարչական դատարանը բավարարել է ԻՊԱՍ վստահորդի կենսաթոշակի գործով հայցադիմումը
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` կենսաթոշակի վերջահաշվարկ կատարելու և վճարելու վերաբերյալ։
Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) մերժել էր իր աշխատանքային ստաժում ներառել 1999-2003 թթ. ընկած շուրջ 4 տարվա աշխատանքային ժամանակահատվածը։ Պատճառը աշխատանքային գրքույկում հրամանի համարի բացակայությունն էր և այն, որ գործատուն ժամանակին փաստաթղթերն արխիվ չի հանձնել։
Հայցվորը ներկայացված հայցադիմումով նաև հայտնել է, որ նման մոտեցումն անթույլատրելի է. տվյալ դեպքում աշխատանքային գրքույկը գերակա է։ Այն ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն է։ Արխիվային տվյալների բացակայությունը չի կարող հանգեցնել անձի աշխատանքային ստաժի չհաշվարկմանը։ Դատարանին էր ներկայացվել նաև տեղեկանք կոնկրետ գործատուից՝ հայցվորի աշխատանքային ստաժի վերաբերյալ:
Դատարանը արձանագրել է, որ գործով աշխատանքային գրքույկի և տեղեկանքի համադրությամբ հաստատվում է հայցվորի աշխատանքային ստաժը, ինչը հիմք է հայցվորի պահանջը բավարարելու համար: Իսկ ինչ վերաբերում է ՄՍԾ-ի այն փաստարկին, որ Ազգային արխիվից տեղեկատվություն չի տրամադրվել հայցվորի աշխատած տարիների վերաբերյալ՝ գործատու կազմակերպության փաստաթղթերը պահպանության հանձնված չլինելու պատճառով, Դատարանը գտել է, որ «Դա չի կարող հիմք հանդիսանալ Հայցվորի աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չհաշվարկելու համար, քանի որ հակառակ դեպքում կխախտվի Հայցվորի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային նորմերով և իրավական այլ ակտերով սահմանված և երաշխավորված սեփականության իրավունքը, ինչն անթույլատրելի է»:
Դատարանը պարտավորեցրել է անվավեր ճանաչել վարչական ակտը և ներառել վիճելի 4 տարիները հայցվորի աշխատանքային ստաժում, կատարել կենսաթոշակի ամբողջական վերահաշվարկ և վճարել։
ԻՆՉՈ՞Վ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍ ԳՈՐԾԸ։
Այս դեպքը եզակի չէ։ ԻՊԱՍ-ի կողմից իրականացված՝ աշխատանքային իրավունքի վերաբերյալ շուրջ 500 դատական գործի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՄՍԾ-ի կողմից ձևական հիմքերով քաղաքացիներին կենսաթոշակի իրավունքից զրկելը կամ ստաժը թերի հաշվարկելը կրում է զանգվածային բնույթ։ Այս պրակտիկայի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առավել խոցելի խմբի ներկայացուցիչներ, ինչպիսիք են բռնի տեղահանված անձինք (որոնք փաստաթղթերի պահպանման օբյեկտիվ խնդիրներ ունեն), ստիպված են լինում դիմել դատարան՝ իրենց սահմանադրական իրավունքը վերականգնելու համար։
Խնդրի վերաբերյալ ԻՊԱՍ-ը պատրաստել է նաև տեղեկանք՝ կոնկրետ մատնանշելով առկա խնդիրները և ՄՍԾ-ի ոչ պատշաճ վարչարարության դրսևորումները, և ներկայացրել օրենսդրական ու պրակտիկ բարեփոխումների առաջարկներ։ Տեղեկանքն ուղարկվել է շահագրգիռ պետական մարմիններին, սակայն մինչ օրս որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել՝ այս խումբ անձանց խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու համար։
Մասնավորապես այս խնդրի առաջարկությամբ մեր առաջարկներն են.
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով