ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում․ Օրենսդրական և պրակտիկ խնդիրների քննարկում» թեմայով։
Քննարմանը ներկայացրել ենք 2023-2024 թվականներին իրականացված ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 26 գործերի մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի ս․թ․ ապրիլի 16-ի որոշմամբ հայտնած դիրքորոշումների լույսի ներքո։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, Դատական դեպարտամենտի, Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Նախագահի աշատակազմի ներկայացուցիչներ, փաստաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Արդյունքների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ զեկույցում, որը կհրապարարկվի առաջիկա օրերին։

Քննարկումն իրականացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի