Իրավաբան-հետազոտող
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպած քննարկումը՝ «Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան. 2023 թ. հուլիս–2024 թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում քննված վարույթների ուսումնասիրություն» թեմայով։
Քննարկման ընթացքում ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացված կարգապահական վարույթների մշտադիտարկման և կայացված որոշումների վերլուծության արդյունքները, ինչպես նաև վերհանված օրենսդրական և պրակտիկ խնդիրները։
Միջոցառմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Քննչական կոմիտեի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի, վարչական դատարանի, առաջին ընդհանուր իրավասության դատարանի և հակակոռուպցիոն դատարանի դատավորներ։
Քննարկվել են ոլորտի բարեփոխումների ընթացքը, իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները, համակարգային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
Քննարկումն իրականացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
ՀՀ կառավարության 12 հոկտեմբերի 2023 թվականին ընդունած «2023 թվականի սեպտեմբերի
2023 թվականից ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված