ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ԻՊԱՍ-ը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 27.02.2025թ.-ին հրապարակված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
Նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և Օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել միայն հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:
Գտնում ենք, որ նախատեսվող փոփոխությունը խախտում է վարչական արդարադատության բալանսավորված մոտեցումը՝ վարչական մարմինների համար ստեղծելով գործիքներ անհիմն միջամտությունների համար, մինչդեռ քաղաքացիները զրկվում են արդյունավետ դատական պաշտպանության իրական հնարավորությունից։
Նախագիծը կարող է հանգեցնել քաղաքացիների դատավարական պաշտպանվածության նվազման,վարչական մարմինների և դատական համակարգի հավելյալ ծանրաբեռնվածության, իսկ Օրենսգրքում նման փոփոխությունների համար բավարար հիմնավորում հեղինակների կողմից չի ներկայացվել։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի