Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ կանգնած 16 անձանց բացառապես իրավական հարցը չէ, սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Բաքվի փակ ու շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների ու ԶԼՄ-ների արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով Բաքվի դատավարություններին։
Նրա փաստմամբ՝ կոշտ հայտարարությունների փոխարեն պետք է պետությունը աշխատանքով հիմնավորի և ներկայացնի, որ պահանջատեր է իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով․ «Այստեղ պետության ինստիտուտների, արտաքին գերատեսչության, կառավարության կարևորագույն աշխատանքի գործոնը կա։ Երբ պետությունը պահանջատեր չէ և հենց զուգահեռաբար խոսել գործերից հրաժարվելու վերաբերյալ, իսկ գործերից մեկն ուղիղ վերաբերում է այս խումբ մարդկանց իրավունքներին, նշանակում է՝ պետությունը պահանջատեր չէ այդ անձանց՝ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում»։
Արաքս Մելքոնյանը ցավով նշեց՝ լսելով, թե ինչպես են ադրբեջանական քարոզչամեքենային փոխկապակցված լրատվամիջոցները ներկայացնում Բաքվի դատավարությունը, նշեց․ «Դա «նյուրնբերգյան դատավարություն է», որը պետք է հաստատի ՀՀ-ի պատասխանատվությունը, զինված ուժերի, ՀՀ իշխանությունների։ Այս չակերտավոր դատավարությունը շատ ավելի հեռահար նպատակ ունի, քան դատելու այնտեղ գտնվող անձանց։ Նպատակն է նաև ազգային ազատագրական շարժումը վերացնել, Արցախի հետ կապված հետագայում հնարավոր գործընթացը վերացնել։ Բայց կարևորագույն նպատակը հենց ՀՀ պատասխանատվությունն է։ Երբ զուգահեռ՝ ՀՀ իշխանությունը որևէ պահանջատիրական խոսք չի ասում, գործ չի անում, ավելին՝ պատրաստակամ է հրաժարվել գանգատներից, որոնք հիմնավորելու են հակառակը՝ Ադրբեջանի քաղաքականությունը, էթնիկ զտումը, ռասիստական, հայատյաց քաղաքականությունը, պետական մակարդակով այս անձանց իրավունքների խախտումները, ուրեմն հիմա մենք գործ ունենք իսպառ արդար դատաքննության իրավունքի մերժման հետ»։
Ըստ Արաքս Մելքոնյանի՝ հնարավոր է ՀՀ-ի վրա ազդեցություններ լինեն այս գործընթացի շրջանակներում, սա զիջումներ կորզելու միջոց է․ «Այն կցկտուր ինֆորմացիան, որը քարոզչամեքենան հրամցնում է հանրությանը, ուղիղ ուղերձ է ՀՀ իշխանություններին։ Մեջբերում են Արայիկ Հարությունյանին, որի խոսքն իրապես չենք լսում։ Ընդամենը մի քանի հայերեն բառ, հետո ադրբեջաներեն խոսք է հնչում և այնպես է հնչում, որ չենք կարողանում հայերեն խոսքը լսել։ Թարգմանությունների դեպքում հաճախ ձայնի մեկտեղում է արվում, երբ կարող ես նաև իրական խոսքը լսել, բայց այս դեպքում մենք լսում ենք Ադրբեջանի քարոզչամեքենայի խոսքը։ Սա սպառնալիք է և ուղերձ ՀՀ-ին, թե տեսեք՝ ինչեր են այստեղ բացահայտվելու»։
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի