
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթացների շարք, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունները և գիտելիքները քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտում։
Դասընթացներն ուղղված են քրեական իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրական փոփոխությունների և պրակտիկայի զարգացումների վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը և կարողությունների զարգացմանը։
Դասընթացի տևողությունը երեք օր է, որը տեղի են ունենալու 2025թ. մարտ ամսին Երևանում։ Եռօրյա ուսուցումն անցկացվելու է հայերենով և անվճար է։ Դասընթացի բոլոր օրերին և ամբողջական ծրագրին մասնակցությունը պարտադիր է։ Կազմակերպությունը հոգում է մարզերից մասնակիցների տրանսպորտային և կեցության ծախսերը։
Դասընթացը ներառելու է նաև ինքնակենսագրություն գրելու և աշխատանքային հարցազրույցի մասնակցելու կարողությունների զարգացման մոդուլ։
Ո՞վ կարող է դիմել
Ընդունելությունը բաց է Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում բնակվող իրավաբանների և փաստաբանների համար, որոնք աշխատում են կամ պատրաստվում են աշխատել որպես փաստաբան/իրավաբան կամ աշխատանքի անցնել ՀՀ իրավապահ կամ արդարադատության համակարգում։
Լավագույն ունկնդիրները հնարավորություն կստանան ունենալու երկամսյա աշխատանքային փորձառության հնարավորություն ՀՀ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների մասնագետների կողմից:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 25-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37498 505 303 հեռախոսահամարով կամ գրել info@prwb.am էլեկտրոնային հասցեին։
Դասընթացներն իրականացվում են Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի