Депортация населения Арцаха подпадает под юрисдикцию Международного уголовного суда։ Анна Меликян
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում, սակայն հնարավորություն չունենալով մասնակցել Բաքվում կազմակերպվող COP29-ին Ադրբեջանի հակահայ քաղաքականության պատճառով, հանդես ենք գալիս սույն հայտարարությամբ։
COP29-ը Բաքվում անցկացնելու վերաբերյալ որոշումն ինքնին խնդրահարույց էր՝ հաշվի առնելով ոչ միայն նման միջոցառումը հանածո վառելիքի վրա հիմնված տնտեսությամբ երկրում անցկացնելու հանգամանքը, այլև տվյալ պետության կողմից այդ վառելիքից ստացված շահույթներով ռազմական ագրեսիայի ծավալումը և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները: Դրանք ներառում են Լեռնային Ղարաբաղում 2020թ աշնանը սանձազերծած ռազմական ագրեսիան՝ ուղեկցված ծանրագույն պատերազմական հանցագործություններով, 100,000-ից ավելի հայ բնակչության ավելի քան 9-ամսյա շրջափակումը և սովի մատնումը, բնակչության մշտական ահաբեկումը, 2023թ․ սեպտեմբերին ռազմական հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը և ամբողջական էթնիկ զտումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումները և առանձին հատվածների գրավումը։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության բանակցություններ վարելու իմիտացիային զուգահեռ շարունակում են մի քանի տասնամյակ շարունակվող հակահայ և հակահայաստանյան քարոզը պետական բարձր մակարդակով և հայկական մշակութային ժառանգության ու հայկական հետքի ոչնչացումն իրենց տիրապետության տակ գտնվող տարածքներում։
Հայաստանի ինքնիշխան տարածքում գրավելով ռազմավարական բարձունքներ՝ Ադրբեջանը ձեռք է բերել հսկողություն ճանապարհների և բնակավայրերի նկատմամբ, ուղղակիորեն սպառնալով քաղաքացիական բնակչության անվտանգությանը, ինչպես նաև հեշտացրել իր հասանելիությունը Հայաստանի բնական ռեսուրսներին, այդ թվում՝ հանքավայրերին, անտառներին ու ջրային աղբյուրներին։ Որոշ անտառներ («Շիկահող» պետական արգելոց, «Սոսիների պուրակ» արգելավայր) ու ջրավազաններ (Ջերմուկի ջրաբանական արգելավայր, Սև լճեր) գտնվում են Ադրբեջանի ռազմական ուժերի տիրապետության տակ և ամբողջությամբ անհասանելի են այդ տարածքների բնակչության համար։
Ամիսներ շարունակ Հայաստանին նորանոր պահանջներ առաջադրելով որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման՝ վերջերս Ադրբեջանը հրաժարվեց արդեն իսկ համաձայնեցված հարցերի շուրջ պայմանագիր ստորագրելուց։ Միաժամանակ այն ակտիվացրեց Եվրամիության մոնիտորինգային քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս հանելու իր իր պահանջը, ինչն, ըստ էության, հաստատում է, որ տվյալ երկիրը խաղաղության հասնելու որևէ մտադրություն չունի, որ «խաղաղության COP» կոչվածը կեղծ էր, և որ COP29-ին կարող է հետևել նոր պատերազմ տարածաշրջանում։
Ադրբեջանը մինչ օրս իր բանտերում է պահում դեռևս 2020 թվականից տարբեր ժամանակահատվածներում գերեվարված ազգությամբ հայ 23 անձի, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը, որոնց օգտագործում է որպես մանրադրամ՝ տարբեր զիջումներ կորզելու Հայաստանից, ինչպիսին հենց COP29-ը Ադրբեջանում կազմակերպելու համաձայնությունն էր։ Գերեվարված հայերը մեղադրվում կամ դատապարտվել են շինծու հանցագործությունների համար՝ արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումներով։ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին են վկայում UN Committee against Torture, Human Rights Watch զեկույցները, ուստի հրատապ է նրանց ազատումը և վերադարձը Հայաստան։
Ըստ իրավապաշտպանների կողմից փաստագրված տվյալների՝ 2020-2023թթ․ զինված ընդհարումների ընթացքում Ադրբեջանում գերեվարվել է ևս առնվազն 80 հայ, որոնց գտնվելու մասին ադրբեջանական իշխանությունները տեղեկություն չեն տրամադրում։ Մոտ 200 անձ էլ անհետ կորել է, սակայն հասանելիություն չի տրվում միջազգային կամ հայաստանյան որոնողական խմբերին՝ վերադարձնելու զոհվածների աճյուններն իրենց հարազատներին։
Ադրբեջանի ագրեսիվ վարչակազմը նաև հետապնդում է սեփական այլախոհ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և բնապահպանների, որոնց շրջանում ազատազրկվածների թիվը տարբեր տվյալներով 250-300 է: Միջազգային կազմակերպությունների զեկույցներում նշվում է, որ շարունակական բռնաճնշումների հետևանքով Ադրբեջանում անկախ քաղաքացիական հասարակությունը հիմնականում վերացել է։ Ուստի, կարելի է ակնկալել, որ COP29-ին մասնակից ադրբեջանական հասարակական կազմակերպություններն առաջ են տանելու Իլհամ Ալիևի օրակարգը։
Հորդորում ենք Ձեզ դատապարտել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների, հումանիտար իրավունքի ոտնահարումների, բնիկ հայերի էթնիկ զտում իրականացնելու, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման ու էկոլոգիական հանցագործությունների համար և Ադրբեջանից պահանջել․
Միաժամանակ, հրավիրում ենք Ձեր ուշադրությունը Ադրբեջանի՝ սեփական ապօրինություններն ու հանցագործությունները կոծկելու ու «կանաչով շղարշելու» գործողություններին և ակնկալում համապատասխան գնահատական։
Մասնավորապես՝
Կլիմայական մարտահրավերների լուծմանը խոչընդոտող գործոնները վերացնելու նպատակով կոչ ենք անում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին, համաժողովի բյուրոյին և COP29-ի մասնակիցներին՝
Ստորագրյալ կազմակերպություններ
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության իրավական