Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2024թ․-ի հունիսի 27-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց» ենթադրամաշնորհային ծրագրի եզրափակիչ շնորհանդեսը և հանրային քննարկումը: Ենթադրամաշնորհային ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում։
Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստված Զեկույցի և Քաղաքականության համառոտագրի ներկայացումն էր, ուր զետեղված են Հայաստանի Հանրապետությունում հանրային աշխատանքներ պատժատեսակի օրենսդրական կարգավորումների, պրակտիկ կիրառելիության խնդիրների, արդյունավետության, միջազգային փորձին վերաբերող հարցեր, չափանիշներ ու դիտարկումներ։
Մեկ տարի տևողությամբ ծրագիրը իրականացվել է ՀՀ 3 մարզերում և Երևանում, որպես շահառուներ ներգրավված են եղել դատավորներ, դատախազներ, փաստաբան, գործատուներ Պրոբացիայի ծառայության շահառուներ և ծառայողներ:
Քննարկմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայության, Գլխավոր դատախազության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, պետական և համայնքային այլ մարմինների, գործատու կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հանրային աշխատանքներ պատժատեսակի նշանակման և կատարման փուլերում առկա առանձնահատկություններին և խնդիրներին, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով հանրային աշխատանքներ պատժատեսակի կարգավորումներին, հանրային աշխատանքների տեսակներին, գործատու կազմակերպությունների հետ համագործակցության և վերահսկողության մեխանիզմներին, այս պատժատեսակի կատարման այլ առանձնահատկություններին, ինչպես նաև հետազոտական թիմի առաջարկներին։ Քննարկման ընթացքում ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների և կառույցների ներկայացուցիչների կողմից հնչեցին դիտարկումներ և կարծիքներ հանրային աշխատանք պատժատեսակի ոլորտային խնդիրների վերաբերյալ և ներկայացվեցին առաջարկություններ։
Հարց ու պատասխանի և կառուցողական համագործակցության հենքով իրականացված հանդիպման արդյունքում որոշվեց հետազոտության Զեկույցում և Քաղաքականության համառոտագրում իրականացնել որոշակի լրամշակումներ։
Հաջորդիվ պլանավորվում է «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց» ծրագիր Զեկույցում դուրս բերված խնդիրների և դրանց լուծումների առաջարկությունների փաթեթը, «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում ստեղծված Ջուրեմոնիա հարթակի անդամների հետ միասին, ներկայացնել ոլորտի դերակատարներին` ոլորտային բարեփոխումների ապահովման նկատառումով:
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի