Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացի մշտադիտարկում և ուսումնասիրություն։
Ներկայումս Հակակոռուպցիոն դատարանում պաշտոնավարում են 15 դատավոր, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում 12 դատավորներ և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում՝ 9 դատավորներ։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված տվյալների՝ գործող դատավորները ընտրության գործընթացում ստացել են բարեվարքության գնահատման հետևյալ եզրակացությունները․
Հակակոռոպցիոն դատարանի գործող 15 դատավորներից 9-ի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տրամադրել է դրական, թվով 5-ի վերաբերյալ՝ դրական վերապահումով, 1-ի վերաբերյալ՝ բացասական եզրակացություն։
Դրական՝ վերապահումով եզրակացություններից թվով 4-ի համար հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, 1-ի վերաբերյալ՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, ինչպես նաև վերջինիս կարգապահական և վարչական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը։
Թվով 1 բացասական եզրակացության համար հիմք է հանդիսացել թեկնածուի գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, վերջինիս կարգապահկան և վարչական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատությունը։
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի 12 դատավորների վերաբերյալ Հանձնաժողովը տրամադրել է դրական եզրակացություն։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 9 դատավորներից 3-ի վերաբերյալ Հանձնաժողովը տրամադրել է դրական, 3-ի վերաբերյալ` դրական՝ վերապահումով, 2-ի վերաբերյալ՝ բացասական եզրակացություն, 1 դատավորի վերաբերյալ վերջնական գնահատակաան հնարավոր չի եղել տրամադրել՝ Հանձնաժողովի 2 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցության հանգամանքով պայմանավորված։
Դրական վերապահումով թվով 3 եզրակացությունների համար հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները։
Թվով 1 բացասական եզրակացության համար հիմք է հանդիսացել թեկնածուի գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, 1-ի համար՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, ինչպես նաև վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը։
Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման, դատավորների ընտրության և նշանակման գործընթացի մշտադիտարկման վերաբերյալ կազմակերպության կողմից պատրաստվել է զեկույց։
Ամբողջական զեկույցը՝ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի