Վարչական դատարանը բավարարել է ԻՊԱՍ վստահորդի կենսաթոշակի գործով հայցադիմումը
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ուսումնասիրել է դատախազների գործունեության գնահատման միջազգային փորձն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու պրակտիկան։
Ուսումնասիրությամբ ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գնահատման համակարգը ու դրա համապատասխանելիությունը ձևավորված միջազգային մոտեցումներին, առկա բացերն ու համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։ Թեև այն պարունակում է կարևոր տվյալներ, սակայն գնահատման ենթակա չափանիշներ սահմանված չեն։
Օրենսդրությամբ սահմանված չեն գնահատման քանաքական և որակական բնույթի տեղեկությունների հավաքման մեթոդները, ատեստավորման գործընթացում դրանց օգտագործման և գնահատման չափանիշները։ Հաշվի առնելով ատեստավորման գործընթացի ոչ թափանցիկությունը, հստակ չէ Որակավորման հանձնաժողովի կողմից կազմված եզրակացություններում ներառված տեղեկությունների շրջանակը և դրանց հիմնավորվածությունը։
Միաժամանակ, հաշվի առնելով Որակավորման հանձնաժողովի կազմն ու անդամների ներգրաման ընթացակարգը, որում կենտրոնական դերակատարում միանձնյա կարգով ունի Գլխավոր դատախազը, այն չի կարող համարվել անկախ մարմին, որը ձևավորվում է օբյեկտիվ չափանիշների հիման վրա։
Խնդրահարույց են նաև օրենքով նախատեսված ատեստավորման ենթակա դատախազական պաշտոններից բացառությունները, որոնց մեջ մտնում են նաև ՀՀ գլխավոր դատախազը, վերջինիս տեղակալները և այլ բարձրաստիճան դատախազներ։
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով