ՏՀԶԿ 5-րդ շրջանի մոնիթորինգային զեկույցը Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ
2024 թվականի մարտի 14-ին հրապարակվել է Հայաստանի առնչությամբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 5-րդ շրջանի մոնիթորինգային զեկույցը։ Զեկույցն անդրադառնում է կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևորագույն մի շարք ոլորտների օրենսդրական կարգավորումներին և պրակտիկային, հասցեագրում ոլորտի զարգացումները և առկա խնդիրները։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստմանը՝ մասնակցելով դատական իշխանության և դատախազության համակարգի ոլորտների ուսումնասիրությանն ու գնահատմանը։ Ավելին, Կազմակերպության ներկայացուցիչը մասնակցել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 22-րդ մոնիթորինգային հանդիպմանը, որի ընթացքում էլ հաստատվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։
Զեկույցը պարունակում է կարևոր արձանագրումներ դատական իշխանության առնչությամբ։ Մասնավորապես, դրանում նշվել է, որ Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի խուսափի դատավորների և դատական մարմինների անդամների նշանակումների քաղաքականացումից, օրինակ՝ արգելելով նախկին քաղաքական պաշտոնյաներին ընտրվել այդ պաշտոններում որոշակի ժամանակահատվածում։ Զեկույցով արձանագրվել է նաև, որ դատավորների համալրման գործընթացը ոչ միշտ է արժանիքահեն, քանի որ չեն պահպանվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բարեվարքության ստուգման արդյունքները։
Մտահոգիչ արձանագրումներ են կատարվել և գնահատական տրվել նաև դատախազության համակարգում բարեփոխումների վերաբերյալ։ Նախ, ՏՀԶԿ-ն արձանագրել է, որ գլխավոր դատախազի ընտրությունը արժանիքահեն և մրցակցային չի եղել, գործընթացը եղել է քաղաքական։ Ավելին, Հայաստանը չունի ՏՀԶԿ չափանիշներին համահունչ դատախազության ինքնակառավարման մարմին, ինչը թույլ կտա բացառել քաղաքական ազդեցությունը դատախազության վրա։
Զեկույցը հասանելի է հետևյալ այստեղ։

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի