Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԱՌԱՋԱՐԿ․ Լեռնային Ղարաբաղից բռնի  տեղահանված անձանց աջակցության ծրագերի շահառուների ցանկը վերանայելու և ընդլայնելու վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղից բռնի  տեղահանված անձանց աջակցության ծրագերի շահառուների ցանկը վերանայելու և ընդլայնելու վերաբերյալ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակի արդյունքում Արցախի Հանրապետության ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է։ 

Գիտակցելով բռնի տեղահանված, ապրուստի միջոց ու գույք կորցրած անձանց անմիջական ու հրատապ կարիքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023թ․-ի հոկտեմբերի 3-ին 1675-Լ որոշմամբ հաստատեց 2023թ․-ի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը, որի շահառուներ են 2023 թ․-ի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023թ․-ի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածները։

Այսինքն՝ աջակցության տրամադրումը պայմանավորված էր անձանց՝ բռնի տեղահանված լինելու հանգամանքով՝ անկախ հաշվառման հասցեից, ինչը դրական էր և արդարացի՝ հաշվի առնելով այդ անձանց փաստացի կարիքները:

Այնուամենայնիվ, հաջորդիվ հաստատված միջոցառումները ինքնաշխատ կերպով բացառում են  բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023թ․-ի սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձանց աջակցության տրամադրումը՝ անկախ կարիքներից և խոցելիության աստիճանից։  

Այսպես՝

  • 12 հոկտեմբերի 2023 թվականի N 1763-Լ որոշմամբ սահմանվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար: Այդ որոշմամբ սահմանվել է, որ աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձինք:

  • 9 նոյեմբերի 2023 թվականի N 1957-Լ որոշմամբ սահմանվել է՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50 հազարական դրամի չափով: Այդ որոշմամբ սահմանվել է, որ դիմումը մերժվում է, եթե դիմողը բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձ է:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տրամադրում է Արցախից բռնի տեղահանված անձանց անվճար իրավաբանական աջակցություն։ Խորհրդատվություն տրամադրելիս արձանագրել ենք, որ աջակցության ծրագրերից չեն կարող օգտվել այն անձինք, որոնք թեև ինչ-ինչ հանգամանքների բերումով հաշվառված են եղել ՀՀ պետական ռեգիստրում, այնուամենայնիվ փաստացի մշտական (երկարատև) բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ամուսնանալու արդյունքում։ Նշվածը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում 070 ծածկագրով տրված անձնագրերով, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից տրված գույքի ձեռքբերման մասին վկայող փաստաթղթերով, ամուսնության վկայականով, երեխայի ծննդյան վկայականով, աշխատանքային փորձի մասին վկայող փաստաթղթերով և այլն։ Մինչև սեպտեմբերի 19-ը գործնականում և՛

ՀՀ-ում բնակվող, սակայն Լեռնային Ղարաբաղի պետական ռեգիստրում հաշվառված, և՛ Լեռնային Ղարաբաղում բնակվող, սակայն ՀՀ պետական ռեգիստրում հաշվառված անձինք որոշ դեպքերում հստակ քայլեր չեն ձեռնարկել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելու հաշվառման վայրն ըստ փաստացի բնակության հասցեի։ Նման պրակտիկան տարածված է նաև ՀՀ ողջ տարածքում բնակվող անձանց շրջանում, երբ փաստացի բնակության վայրը միշտ չէ, որ համընկնում է հաշվառման վայրի հետ։ Գործող պրակտիկայի արդյունքում փաստացի բռնի տեղահանված անձինք, որոնք, անկախ դե յուրե հաշվառման հասցեից, ունեն դրամական տեսքով հրատապ սոցիալական աջակցության կարիք՝ կացարանի և առաջնային կարիքները հոգալու համար, քանի որ տեղահանման արդյունքում կորցրել են ողջ գույքը և ապրուստի միջոցները, Կառավարության որոշմամբ սահմանված՝ ՀՀ պետական ռեգիստրում հաշվառված լինելու հիմքով զրկված են այդ աջակցությունից։

Կազմակերպությունն ըստ այդ առաջարկություններ է ներկայացնում։ Մանրամասները՝ ստորև։

INTERESTING POSTS