Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Շաքարային դիաբետ ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամություն սահմանելու խնդրով ևս 2 հայց է բավարարվել 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդիպահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը: Նա սահմանված կարգով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ հերթական անգամ վերափորձաքննություն անցնելու և իր նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով:

Նախարարության, ինչպես նման գործերով դատարան դիմած ԻՊԱՍ մյուս վստահորդների դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության  համապատասխան որոշումներով ՄՍԾ-ն հայցվորին չի ճանաչել հաշմանդամություն ունեցող: Վարչական մարմնի անհիմն որոշման պատճառով անձը զրկվել է իր իրավունքները անարգել իրացնելու իրավունքից և երաշխիքներից, որը և հակասում է ՀՀ Սահմանադրությանը և ներպետական օրենքներին։

Արդյունքում դատարանը վճռել է բավարարել ԻՊԱՍ վստահորդի հայցը՝ պարտավորեցնելով Միասնական սոցիալական ծառայությանը վերջինիս նկատմամբ նշանակել հաշմանդամության երրորդ խումբ և անվավեր ճանաչել   Ծառայության բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան  որոշումները:

Գործի մանրամասները՝ այստեղ։ 

Դատարանը մեկ այլ գործի շրջանակում բավարարել է նաև  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդ Ա.Մ.-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ Միասնական սոցիալական ծառայության։

Դատարանն անվավեր է ճանաչել Ծառայության վարչական ակտը՝ պարտավորեցնելով վերջինիս հայցվորի նկատմամբ  սահմանել «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ մինչև վերջինիս 18 տարին լրանալը, այլ ոչ՝ 1 կամ 2 տարով:

Գործի մանրամասները՝ այստեղ։ 

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ 

Երևանում կայացավ «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

Իրավապաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել են երրորդ կողմի միջամտություն՝ Արցախի շրջափակման հետևանքով տեղաշարժի իրավունքը խախտելու գործով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի