Դատական իշխանության անկախության ապահովումը դատավարական բարեփոխումների համատեքստում և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ
Ծրագրի անվանում
Դատական իշխանության անկախության ապահովումը դատավարական բարեփոխումների համատեքստում և ՀՀ քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ
Նպատակ
Ծրագիրը բաղկացած է երկու փուլերից՝
Ծրագրի առաջին փուլի ուսումնասիրության նպատակն է ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը և արդյունավետությունը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են՝ ԲԴԽ կողմից Դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի մշտադիտարկում, ՀՀ-ում Դատավորների թեկնածուների հավակնորդների և թեկնածուների ընտրություն, պաշտոնի նշանակման ու պաշտոնական առաջխաղացման օրենսդրական պրակտիկայի մշտադիտարկում։
Ծրագրի երկրորդ փուլի իրականացման նպատակն է ապահովել ՀՀ քննչական կոմիտեի ինստիտուցիոնալ անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, արդյունավետությունն ու արդար դատաքննության չափանիշներին համապատասխանությունը և հանրային վստահությունը:
Շնորհատու
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժամանակահատված
2020թ․ հունվարի 8-2021թ․ հունվարի 7
Բյուջե
60,000$

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ․ նոյեմբերի 12-ի վճռով արձանագրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, իրավական հարցերով փորձագետ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի