ԻՊԱՍ փորձագետը ՏՀԶԿ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի արդյունքները, ՀՀ անվտանգային սպառնալիքների և ԼՂ զարգացումների ազդեցությունը բարեփոխումների վրա
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը մասնակցել է Փարիզում ընթացող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի 22-րդ մոնիտորինգային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից հակակոռուպցիոն պայքարին ուղղված քայլերն ու
ստանձնած պարտավորությունները։
Կազմակերպությունը ինչպես նախապես գրավոր եղանակով, այնպես էլ քննարկումներին իր մոտեցումն է ներկայացրել դատական իշխանության և դատախազության համակարգի անհրաժեշտ բարեփոխումների, առկա խնդիրների ու լուծումների առնչությամբ։
Հոկտեմբերի 3-ին կայացած պլենար նիստին Հ․ Հարությունյանը հանդիպմանը ԻՊԱՍ փորձագետը միջազգային կառույցների ու պատվիրակությունների ուշադրությունն է հրավիրել նաև ՀՀ
անվտանգային մարտահրավերների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների վրա։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից շարունակական հարձակումներն ու անվտանգային ռիսկերը
բացասական են անդրադառնում ՀՀ որդեգրած բարեփոխումների ընթացքի վրա, ինչը պետք է պատշաճ ուշադրության և գնահատականի արժանանա։

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական