ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 5-րդ համատեղ հռչակագիր
2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն ուժի մեջ է թողել 2022 թվականի մայիսի 3-ի վճիռը, որով բավարարել էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդ Աշոտ Գրիգորյանի հայցը՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի վերաբերյալ։
Վճռով դատարանը բավարարել էր հայցվորի պահանջը՝ հատուցել վերջինիս ինչպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության, այնպես էլ սեփականության իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասները՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:
Դեռևս 2020 թվականի փետրվարի 25-ին փաստաբանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության/ այժմ՝ Մտավոր սեփականության գրասենյակ/՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահանջով:
Մտավոր սեփականության գործակալության կողմից հայցվորի դիմումով արդյունաբերական նմուշի պետական գրանցումից հետո նույնական արդյունաբերական նմուշ էր գրանցվել նաև այլ անձի անվամբ, ինչը հաստատվել է մեկ այլ վարչական գործի շրջանակում:
Ըստ ներկայացուցչի՝ դրանով խախտվել էր հայցվորի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև սեփականության իրավունքը, քանի որ հայցվորին տրամադրված արտոնագիրը՝ որպես տնտեսական գործունեության տարր, ենթադրում է որոշակի նյութական հետևանք, և արտոնագրի նկատմամբ ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, հանգեցնումւ է նաև սպասվող տնտեսական շահույթի կորստի կամ նվազեցման,ինչը և տեղի է ունեցել Ա․ Գրիգորյանի պարագայում:
Վարչական մարմնի վարչարարությամբ պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ դիմումով իր իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ գույքային վնասի համար հայցվորը գործակալությունից պահանջել է երկու միլիոն ՀՀ դրամ գումարի չափով հատուցում, իսկ գույքային վնասի համար՝ երկու հարյուր քառասուն հազար ՀՀ դրամի չափով հատուցում։
2019 թվականին կայացված որոշմամբ՝ գործակալությունը մերժել է հայցվորի դիմումը՝ նշելով, որ դիմումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի պայմաններին, քանի որ հոդվածում նշված՝ ոչ նյութական վնասի հատուցման պայմանները դիմումում բացակայում են:
Ստանալով դիմումը մերժելու մասին որոշումը, հայցվորը նույնական պահանջով վարչական հայց է ներկայացրել։
Վարչական դատարանը վճռով վերահաստատել է, որ գրասենյակի կողմից հայցվորի դիմումով արդյունաբերական նմուշի պետական գրանցումից հետո նույնական արդյունաբերական նմուշ այլ անձի անվամբ գրանցելու արդյունքում Գրիգորյանի մոտ հոգեկան տառապանքի տեսքով ոչ գույքային վնաս էառաջացել, ինչը գրասենյակի ոչ իրավաչափ վարչարարության ուղղակի արդյունք է։ Դատարանը ողջամիտ է գնահատել և բավարարել է հայցվորի պահանջը՝ հատուցել պատճառված ոչ նյութական վնասը 2,000,000 ՀՀ դրամի չափով: Դատարանը,այնուամենայնիվ, մերժել է հայցը նյութական վնասի հատուցման պահանջը։
Վճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը և Մտավոր սեփականության գրասենյակը, մի շարք հիմքերով, որոնցից յուրաքանչյուրին անդրադարձ է կատարել Վերաքննիչ դատարանը։ Դրանցից առաջինով, Դատարանը
փաստել է, որ բողոքաբերների պնդումը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերը վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի քննության շրջանակներում կիրառելի չեն, անհիմն է, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները սույն վարչական գործի շրջանակներում հանդիսանում են կիրառելի իրավական նորմեր:
Անդրադառնալով այն պնդմանը, որ սեփականության իրավունքի խախտումը նախատեսված չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես հիմնարար իրավունքների շրջանակ, որոնց խախտումը կարող է հանգեցնել ոչ իրավաչափ վարչարարությամբ անձին պատճառված ոչ գույքային (ոչ նյութական) վնասի հատուցման, Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ անձին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հիմք կարող են հանդիսանալ նաև ՀՀ Սահմանադրությամբ և (կամ) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված այնպիսի հիմնարար իրավունքների խախտումները, որոնք թվարկված չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:
Անդրադառնալով բողոքի հաջորդ հիմքերին առ այն որ սեփականություն և մտավոր սեփականություն եզրույթները չեն նույնանում, Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, նկատել է, որ սույն գործի շրջանակներում քննարկման առարկա է հանդիսանում ոչ թե նշված երկու եզրույթների նույնաբնույթ լինելու կամ չլինելու հարցը, այլ հայցվորի այն պնդումը, որ հայցվորին արդյունաբերական նմուշի արտոնագիր տրամադրելուց հետո այլ անձի նույնական արդյունաբերական նմուշի արտոնագիր տալը կարող է հանգեցնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 1-ին հոդվածով հայցվորին տրված սեփականության իրավունքի երաշխիքի խախտման:
Վերաքննիչ դատարանը հիմքում դնելով Եվրոպական դատարանի կողմից կայացված մի շարք վճիռներ, ընդգծել է, որ արդյունաբերական դիզայնի (նմուշի) գրանցման հիմնական շարժառիթը հանդիսանում է հենց դրա նկատմամբ իրավունքի գրանցման պարագայում իրավատիրոջը տրվող ֆինանսական իրավունքների համալիրը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության վարչարարության արդյունքում անձը զրկվել է այդ իրավունքներից, ուստի խախտվել է հայցվորի` կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի երաշխիքը:
Հաջորդիվ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորը հնարավորություն է ունեցել առանց խոչընդոտների իրականացնել իր մասնագիտական գործունեությունը և այն դեպքում, երբ առանց իր թույլտվության երրորդ անձանց կողմից օգտագործվեր իր մասնագիտական գործունեության արդյունքում ստեղծված մտավոր գործունեության արդյունքը` հայցվորը իրավունք կունենար արգելելու երրորդ անձանց նման գործողությունները: Մինչդեռ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում զրկվել է նշված հնարավորությունից, ինչում էլ հենց կայանում է անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտումը` մասնագիտական գործունեության սահմանափակման մասով:
2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական
In November 2024, the 29th session of the Conference of
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) 2024 թվականի հոկտեմբերի 9-ի
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International