ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում,
2023թ․ հուլիսի 27-29-ն Աղվերանում կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական
պլանավորումը» թեմայով դասընթացը։
Դասընթացի նպատակն է զարգացնել ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների պլանավորման և իրականացման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման գործընթացում ներգրավված` ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատու աշխատակիցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները։
Դասընթացը վարել են կառավարման և առաջնորդության փորձագետ Շանթ Ալջյանը և ռազմավարական պլանավորման և հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը։
Դասընթացի շրջանակում մասնակիցներն ստացել են տեսական գիտելիքներ՝ ռազմավարական պլանավորման, դրա բաղադրիչների, ռազմավարական առաջնահերթությունների սահմանման, գործողությունների պլանի մշակման վերաբերյալ, զուգահեռներ են տարվել նաև բիզնես ոլորտի կիրառելի գործիքակազմերի հետ։
Ստացված տեսական գիտելիքները մասնակիցների կողմից կիրառվել են, ըստ մասնակիցների ոլորտային խմբերի, կոնկրետ ռազմավարությունների պլանավորման գործնական աշխատանքներում, որոնց ընթացքում մասնակիցներն իրականացրել են խնդրի վերլուծություն, նպատակի վերլուծություն, ցուցիչների և ստուգման միջոցների սահմանում, գործողությունների ծրագրի կազմում և պլանավորում։
Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացել են նաև մշտադիտարկման և գնահատման գործիքներին, մշակել գնահատման պլան, ինչպես նաև քննարկել մասնակցայնության և հաշվետվողականության, ռազմավարության պլանավորման և իրականացման ընթացքում շահակիրների ներգրավման կարևորությունը։
Դասընթացն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ։
2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթացների շարք,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի