Արդարադատության ոլորտի բարեփոխումներում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման դասընթաց
2023թ․ հուլիսի 27-29-ն Աղվերանում կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարականպլանավորումը» թեմայով դասընթացը։ Դասընթացի նպատակն է զարգացնել ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների պլանավորման և իրականացման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման գործընթացում ներգրավված` ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատու աշխատակիցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները։ Դասընթացը վարել են կառավարման և առաջնորդության փորձագետ Շանթ Ալջյանը և […]