Զեկույց․ ԱԺ դերը քաղաքականությունների մշակման հարցում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Ազգային ժողովի գործունեությունը ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակում։
Դիտարկվել է ԱԺ աշխատանքը 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնավորապես, կազմակերպությունը գնահատել է այս ժամանակահատվածում ԱԺ կողմից օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարումը ՀՀ կողմից ընդունված ռազմավարական բարեփոխումների ծրագրերի իրականացման համատեքստում։
Վերլուծվել է 63 օրենսդրական փաթեթ, որոնցից 35-ը Դատական և իրավական բարեփոխումների ծրագրով, Հակակոռուպցիոն և ՄԻՊ ծրագրերով նախատեսված օրենսդրական փաթեթներ են եղել։ Եվս 2-ը թեև անմիջականորեն նախատեսված չեն ծրագրերով, բխում են նախատեսված գործողությունների տրամաբանությունից։ Մնացած 26-ը նախատեսված չեն ծրագրերով, այնուամենայնիվ կապ ունեն դատական համակարգի բարեփոխումների հետ։
Ուսումնասիրությամբ վերհանվել են հատկապես օրենսդրական և պրակտիկ բնույթի այն խնդիրները, որոնք խոչընդոտում կամ սահմանափակում են օրենսդիր մարմնի արդյունավետ ներգրավվածությունը ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացում։
Սույն հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ։
Հետազոտության մեջ տեղ գտած վերլուծությունները, տեսակետները և եզրահանգումները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ:

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը

e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց