ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է 2022 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկման և Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուսումնասիրության արդյունքներն ամփոփող զեկույցը՝ նպատակ ունենալով վերհանել դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի օրենսդրական և գործնական խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ։
Հետազոտության շրջանակում մշտադիտարկվել և ուսումնասիրվել են 2022թ․ ընթացքում ԲԴԽ կողմից քննված բոլոր 24 վարույթները։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների մեծամասնությունը՝ 18-ը, ներկայացված է եղել Արդարադատության նախարարի կողմից, 4-ը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, 1-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ԲԴԽ հանձնախմբի կողմից։
Քննության արդյունքում ԲԴԽ կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են 11 վարույթով, որոնցից 3-ով՝ դատավորների, այդ թվում՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են։
Զեկույցն ամբողջությամբ՝ ստորև։
Սույն ուսումնասիրությունն իրականացվել և զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի ինանսավորմամբ։
Զեկույցում տեղ գտած վերլուծությունները, տեսակետները և եզրահանգումները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ:
Զեկույց․ Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան․ 2022թ․-ին կայացած վարույթներ
2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթացների շարք,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի