Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում վտեղի է ունեցել Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը:
Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, զեկուցելով նախորդ տարվա դեկտեմբերին կայացած նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական փաթեթներին, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին: Մանրամասներ են ներկայացվել էլեկտրոնային արդարադատության ejustice.am հարթակի, էլեկտրոնային դատարան e-court հարթակի միջոցով ծառայությունների մատուցման, e-draft հարթակի արդիականացման, էլեկտրոնային հաշտարարի համակարգի աշխատանքների վերաբերյալ:
«Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:
Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:
Նշվել է, որ ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 93 տոկոս:
Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի