Առաջարկություններ. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից հրապարակվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը։
Նախագծերով ակնկալվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննիչների համար, ինչը, ըստ նախագծի հեղինակների, ապահովելու է այդ պաշտոնատար անձանց գործունեությունը պարբերաբար ուսումնասիրելու հնարավորություն՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու տեսանկյունից։
Ողջունում ենք և դրական ենք գնահատում բարեվարքության ինստիտուտի հետագա բարեփոխումները ու նախագծով առաջ քաշված նպատակների տեսլականը։ Ճիշտ մշակելու և իրագործելու դեպքում, այս բարեփոխումը կարող է զգալի մշակութային և որակական փոփոխություններ բերել դատական, դատախազական և քննչական մարմիններում։
Միևնույն ժամանակ, առաջարկված նախագծում առկա են կարգավորումներ և մոտեցումներ, որոնք առաջացնում են մտահոգություններ բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում։
Մանրամասները՝ ստորև։

Արցախից բռնի տեղահանված անձը դիմել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն միացել է Հայաստանի բնապահպանական, իրավապաշտպան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական