ԱՍՀ նախարարությունը Վարչական դատարանի վճռով պարտավորեցվել է սահմանել հաշմանդամության խումբ անձի նկատմամբ
ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ քաղաքացու հայցը՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ պարտավորեցնելով կառույցին հաշմանդամության կարգ սահմանել վերջինիս նկատմամբ։
Քաղաքացու շահերը դատարանում պաշտպանել է «Իրավունքներրի պաշտպանություն առանց սահամնների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։
Հայցվորի նկատմամաբ մինչև 18 տարեկանը լրանալը պարբերաբար սահմանվել է «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ՝ 2 տարի ժամկետով։ Սակայն, 2021 թվականին նախարարությունը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հայցվորին չի ճանաչել հաշմանդամություն ունեցող, թեև անձի առողջական վիճակի փոփոխության որևէ հիմնավորումը բացակայել է։
2021 թվականի փետրվարից շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումն ունեցող մի շարք քաղաքացիների հաշմանդամության սահմանումը ևս մերժվել է նախարարության կողմից:
Ընթացող նման 7 դատական գործով ևս «Իրավունքների պաշտպանություն առանց սահամններ» ՀԿ-ն իրականացնում պաշտպանություն՝ համագործակցելով «Կաթիլ» հիմնադրամի հետ։ Դիտարկված գործերով վերլուծությունը ցույց է տալիս, որ մանկուց այս խնդիրն ունեցող անձանց չափահաս դառնալուն պես Նախարարությունը դադարեցնում է վերջիններիս աջակցության տրամադրումը՝ առողջական վիճակում որևէ փոփոխություն չարձանագրելով։

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր