Դատավորների նկատմամբ ԲԴԽ կարգապահական վարույթների ամփոփում․ փետրվար, 2023
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիտարկել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի փետրվար ամսին քննված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 3 վարույթ։
Դրանցից 1-ը կայացվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի, 2-ը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ։
Քննված 3 վարույթից 3-ով էլ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները ԲԴԽ է ներկայացվել Արդարադատության նախարարության կողմից։
Քննության արդյունքում ԲԴԽ-ի կողմից միջնորդությունները բավարարվել են մեկով՝ հայտարարելով նախազգուշացում, մեկ վարույթով նկատողություն, մյուսով՝ լիազորությունների դադարեցում՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Միջնորդությունների էությունը․
ԲԴԽ-ն բավարարել է Արդարադատության նախարարի կողմից հարուցած միջնորդությունը՝ դադարեցնելով դատավորի լիզորությունները էական կարգապահական խախտման հիմքով։
ԲԴԽ-ն բավարարել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ հայտարարելով նախազգուշացում։
Վերոնշյալ կարգապահական վարույթների դիտարկման ամբողջական արդյունքները կարտացոլվեն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից հրապարակվելիք վերջնական զեկույցում։

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց

11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի