ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը մասնակցել է «Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը որքանո՞վ կնպաստի համակարգի առողջացմանը» թեմայով բանավեճին։
Բանախոսների թվում էին նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Հարությունյանն արձանագրել է, որ պետությունը դատաիրավական ոլորտում 2018 թվականին խոստացված արդյունքներին ոչ միայն չի հասել, այլ նաև դրվագներով հետընթաց է գրանցել։
«Խոսքը, մասնավորապես, ոլորտի բարեփոխումների ռազմավարության չորրորդ նպատակի մասին է՝ բարեփոխումների շարունակականության ապահովումը․ որտեղ առանձին անդրադարձ է կատարվում դատավորների որակավորման քննություններին, բարեվարքության հարցերին։ Այս ու ինչպես նաև դատավորների կարգապահական վարույթների հարուցման գործընթացներում եղել են որոշակի դրսևորումներ, որոնք ամենևին էլ չեն նպաստել դատական համակարգի առողջացմանը, անկախացմանը» , – նկատել է Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ վեթինգի փոխարեն ընտրվել է կարգապահական վարույթների միջոցով համակարգը առողջացնելու տարբերակը․ այդ գործընթացում, սական, ըստ փորձագետի կան բազմաթիվ խոցելի կետեր։
«Օրինակ, դատավորների գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված կարգապահական վարույթները խնդիր են։ Այս հարցով կան մտահոգություններ նաև դատավորների համայնքում։ Պետք է կարևորել նաև դատավորների շահագրգռվածությունը համակարգը բարեփոխելու հարցում։ Այսինքն, երկուստեք պետք է լինի այդ ցանկությունը, ինչը մենք չեն տեսնում ոչ այս, ոչ էլ հակառակ կողմից», – ասել է Հարությունյանը։
Մանրամասները տեսանյութում։
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության