Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ նախագահ․ Քաղաքացիները հիմնականում ԱԱՏՄ-ին դիմում են, երբ գործատուի հետ աշխատանքային հարաբերություններն ավարտված են լինում   

Փետրվարի 1-ին կայացել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում․ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է նաև «Իրավունքներ պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։

ԵՄ կողմից ֆինանսավորվող կոնսորցիումի կազմակերպած շխատաժողովի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

Մոդերացնելով ԱԱՏՄ-ի գործունեության վերաբերյալ պանելային քննարկումը , Մելքոնյանը ներկայացրել է ԻՊԱՍ կողմից իրականացված հետազոտությունը տեսչական մարմնի գործունեության մասով վերհանված խնդիրների մասին։ 

«Ուսումնասիրությունը փաստեց, որ աշխատողները հիմնականում իրենց իրավունքների պաշտպանության համար դիմում են այն ժամանակ, երբ աշխատանքային հարաբերություններն ավարտված են լինում, օրինակ՝ ազատվել են աշխատանքից, բայց գործատուն վերջնահաշվարկ չի իրականացրել։ Սրանք են հիմնական բողոքները», – ասել է Մելքոնյանը։ 

Տեսչական մարմնի վարչարարության հետ կապված ևս ԻՊԱՍ-ը խնդիրներ է վերհանել։ 

«Լիազորություններն այնքան էլ հստակ չեն։ Օրինակ հստակ չէ, թե բողոք ստանալուց հետո ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի մարմինը, եթե ստուգաթերթերը բացակայում են։ Եթե կան ստուգաթերթեր, դրանից անդին ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի մարմինը։ Ինչպիսի՞ կարգադրություններ պետք է տրվեն մարմնի կողմից իրավունքի խախտման վերացման համատեքստում։ Եվ հենց այստեղ էր, որ շատ հպանցիկ անցնում է այդ գիծը՝  որտեղ են ԱԱՏՄ-ի վերահսկողական մեխանիզմերը տարբերվում իրավունքի պաշտպանական արտադատական մեխանիզմից, քանի որ շատ դեպքերում ԱԱՏՄ-ն ուղղակիորեն դատական ակտի նման կարող է անձի իրավունքի խախտումը վերացնելու մասին կարգադրություն տալ», – ասել է Մելքոնյանը։ 

ԻՊԱՍ նախագահը հավելել է, որ դատական պրակտիկայի ուսումնասիրությունները վերհանել էր, որ խնդիրներ կարող են լինել արձանագրություններում և ԱԱՏՄ վարչարարության մեջ՝ ընթացակարգային իրավունքների խախտումների տեսքով։ 

«Օրինակ, վարչական վարույթի ընթացքում կողմերի իրավունքները չպահպանելու, չբացատրելու, արձանագրություններն առանց անձի ներկայության կնքելու, որոնք դատարանում հանգեցնում են արձանագրությունների բեկանման,ինչն էլ հանգեցնում է իրավախախտ գործատուների պատժից խուսափելուն», – ասել է Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել