Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը «Հայկական Ժամանակի» հետ զրուցում նշել է, որ ԻՊԱՍ-ն իրականացրել է 2019-2021 թթ-ին դատարաններ մուտքագրված մոտ 500 դատական գործի ուսումնասիրություն՝ կապված աշխատանքային իրավունքների վերաբերյալ վեճերի հետ։
«Արձանագրվել են փաստացի աշխատանքային հարաբերությունների պարագայում այլ տեսակի պայմանագրերի կնքման խնդիրներ՝ խուսափելու աշխատողին աշխատանքային օրենսգրքով սահմանված երաշխիքները տրամադրելուց, կամ որոշակի ժամկետով պայմանագիր կնքելն այն դեպքում, երբ բացակայում են դրա հիմքերը և այլ հարցեր։ Իսկ ԱԱՏՄ քննած գործերը վերաբերում են հիմնականում վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատավարձի վճարման կանոնները չպահպանելուն, աշխատանքային պայմանագրի կնքման կարգը չպահպանելուն և այլն»,- ասել է Հակոբյանը։
Աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, կազմակերպությունը չի ուսումնասիրել, ընդգծում է Հակոբյանը, սակայն դատական պրակտիկայի շրջանակներում դիտարկվել է 5 գործ, որոնց ընթացքում բարձրացվել է համավարակով պայմանավորված սահմանափակումների արդյունքում աշխատողին աշխատանքից ազատելու խնդիրը։ Օրինակ՝ հաստիքների կրճատման, աշխատանքի չներկայանալու և այլ պատճառներով, որոնցից բավարարվել են ներկայացված հայցերը։
«Բացի վերը նշվածից՝ դատարաններն արձանագրել են, որ գործատուները թույլ են տալիս շատ խախտումներ հատկապես աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելիս և այդ հիմքով անձին աշխատանքից ազատելիս, օրինակ՝ չեն պահպանվում կարգապահական տույժի ենթարկելու կանոնները, կամ խախտումներ են թույլ տալիս հաստիքների կրճատման հիմքով աշխատողին աշխատանքից ազատելիս, օրինակ՝ չեն ապահովում ծանուցումները, այլ աշխատանք չեն առաջարկում, կամ կրճատումներն ունենում են ձևական բնույթ՝ անձից ձերբազատվելու համար»,- նշել է Հակոբյանը։
Մանրամասները՝ այստեղ։
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House
«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել