Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ փորձագետ․ Ազատազրկված անձանց թիվը նվազել է, բայց ՔԿՀ-ներում մահվան դեպքերի նվազում չի արձանագրվում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ, Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին անդամ Հասմիկ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում անդրադարձել է ՔԿՀ-ներում մահվան, ինքնավնասումների դեպքերի ավելացման խնդրին։

Հարությունյանը, երկու հանգամանք է կարևորել․ մեկն այն, որ չնայած ազատազրկված անձանց թիվը վերջին տարիներին նվազել է՝ մահվան դեպքերի նվազում չի արձանագրվում։

«2022 թվին 18 դեպք է եղել, ինչը շատ է ու խոսում է համակարգում դեռ առկա խնդիրների մասին։ Իհարկե, սա մի խնդիր է, որ բոլոր երկրներում և համակարգերում կարող ենք նկատել, բայց դրա շարունակական կրկնությունը պահանջում է լուծումներ և նոր մոտեցում, ինչը մեզ մոտ դեռ թերի է, և դրա մասին խոսում են թվերն ու արդյունքները: Սա առաջին հերթին կապված է բուժսպասարկման հետ։ Մասնավորապես՝ բուժսպասարկման որակի եւ հրատապ դեպքերում հնարավորինս արագ հասանելիության հետ, ինչը կրկին դեռ թերի է»,-ասում է Հասմիկ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ ասվածի վառ օրինակն է նախորդ տարվա մահվան դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել երկարաժամկետ հացադուլից հետո։

Հաջորդ մտահոգիչ հանգամանքը, որի վրա ուշադրություն է հրավիրում Հ. Հարությունյանը, մահվան դեպքերով արդյունավետ քննության բացակայությունն է։

«Իմ երկարաժամկետ աշխատանքի ու փորձի ընթացքում չեմ հիշում դեպք, երբ մահվան հանգամանքները պարզված լինեն, արդյունավետ քննություն կատարված լինի, հնարավոր մեղավորները բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։ Եթե 1-2 դեպքով արդյունավետ քննություն լիներ, հետագայում նման դեպքերի կանխման երաշխիք կդառնար: Համակարգում պատասխանատու անձինք ավելի հաշվետու և պատասխանատու կգործեին՝ իմանալով որ և իրենց անգործությունը և սխալ գործողությունները հետևանք կառաջացնեն իրենց համար»,- նշում է Հասմիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ այստեղ։

INTERESTING POSTS

Հայտարարություն

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն