Ինչ հիմքով է Նատալիա Ռոտենբերգը ՀՀ անձնագիր ստացել․ Ոստիկանությունը պատասխանել է ԻՊԱՍ հարցմանը
2022 թվականի հունվարին սոցիալական ցանցերում տարածվեց «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Նատալյա Ռոտենբերգի մասնակցությամբ տեսանյութ, որում նա հայտնում էր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին։ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, […]
Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց ՊԵԿ աշխատակիցների համար
2022թ․ նոյեմբերի 23-24-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվել է «Մարդու հիմնական իրավունքները վարչարարության և վարչական արդարադատության շրջանակներում» խորագրով դասընթացը, որին մասնակցել են ՊԵԿ տասնյակ աշխատակիցներ։ Այս խորագրով դասընթացները շարունակական են և նպատակ են հետապնդում կարողությունների զարգացման միջոցով նպաստել պետական մարմինների հանրային կառավարման որակի բարելավմանը: Դասընթացը վարել է մարդու իրավունքների և վարչական արդարադատության փորձագետ, […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ
Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել է Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ անընդունելի և դատապարտելի ենք համարում Բարձրագույն դատական […]
Քաղհասարակությունը Ադրբեջանում հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներ
Նոյեմբերի 16-ին՝ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի մոնիթորինգային զեկույցի պատրաստման շրջանակներում: Զեկույցները հեղինակել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, […]
Գերությունից վերադարձած զինծառայողները կարճ ժամանակ անց ծառայության վերադառնալով կարող են ռետրավմատիզացիայի ենթարկվել․ ԻՊԱՍ փորձագետ
Նոյեմբերի 8-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է «Գերությունից` քննչական մարմիններ. հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» խորագրով «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը։ Բանախոսների թվում էին նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ […]
COVID-19-ով հիվանդին պատշաճ բուժօգնություն չտրամադրելու քրեական գործը չի քննվում՝ անհասկանալի պատճառով
2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել COVID-19 վարակակիր 81-ամյա քաղաքացու մահվան դեպքով․ գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ Հարուցված քրեական գործին զուգահեռ, մահացածի իրավահաջորդ […]