Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Քաղաքացու խոտանված մեքենայի գույքահարկը գանձելու որոշումը անվավեր է ճանաչվել․ Նրա շահերը ներկայացրել է ԻՊԱՍ փաստաբանը

ՀՀ վարչական դատարանը  2022 թվականի հոկտեմբերի 3-ին բավարարել է քաղաքացի Լևոն Ղազարյանից՝ փոխադրամիջոցի գույքահարկի գանձման որոշումը անվավեր ճանաչելու պահանջը՝ ընդդեմ Ավան վարչական շրջանի։

Նրա շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը:

Քաղաքացին հայցադիմումը ներկայացրել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, որում նշել է, որ, դեռևս 2005-ին սեփականության իրավունքով ձեռք բերված  մարդատար ավտոտրանսպորտային միջոցը, որի համար ներկայացվել է գույքահարկի գումարի բռնագանձման պահանջ,  2011-ին դարձել է  իր նպատակային նշանակությամբ շահագործման համար ոչ պիտանի

Նույն թվականի  հունվարի 20-ից այն ժամանակավորապես հանվել է պետական հաշվառումից։ Ավտոմեքենան չի օգտագործվել դրա նպատակային նշանակությամբ, բացի այդ՝  նշված ժամկետից մինչ օրս ավտոտրանսպորտային միջոցը չի անցել տեխնիկական զննություն, չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր:

Սակայն, 2020 թվականին սեպտեմբերի 25-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի կողմից հայցվորին տեղեկանք է տրվել, համաձայն որի՝ նշված ավտոմեքենայի գույքահարկի գծով 2011-2019 թվականների համար հաշվարկվել է 58,792 դրամ պարտավորություն, որից 40.125  դրամը՝  ապառք, 18.667 դրամը՝ տույժ:

Քաղաքացին զուգահեռ դիմել էր Ճանապարհային ոստիկանություն, խնդրելով տրանսպորտային միջոցը հանել հաշվառման բազայից այն հիմքով, որ խոտանված է, և օբյեկտիվորեն գոյություն չունի: Ստանալով մերժում՝ արդեն 2021 թվականի փետրվարի 2-ին քաղաքացին ՀՀ վարչական դատարան երկրորդ հայցադիմումն է ներկայացրել՝ ընդդեմ  Ճանապարհային ոստիկանության՝ նշված  ավտոտրանսպորտային միջոցը 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ  խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից հանելու պահանջով՝ նշելով, որ մեքենան արդեն 2011 թվականի  հունվարի 20-ից  ժամանակավորապես հանվել է պետական հաշվառումից։ 

Իսկ ՃՈ ծառայության պետի տեղակալի փոխանցմամբ, նշված մեքենայի մասնակցությամբ 2019-ից մինչև 2020-ի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում վարչական տույժ նշանակելու մասին կայացված որոշումներ չկան։ Միաժամանակ, նշված գրությամբ հայտնվել է, որ ՃՈ աշխատակիցները այդ տրանսպորտային միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ չեն արձանագրել։ Իսկ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գրության համաձայն՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ ԱՊՊԱ միասնական համակարգում ԱՊՊԱ պայմանագիր առկա չէ։ 

Դատարանը բավարարել է հայցը 2021 թվականի մարտի 1-ի վճռով /ՎԴ/1520/05/21։ 

Նշված  գործով Վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած նշված վճիռը որպես ապացույց ևս ներկայացվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի դեմ դատական վարույթի շրջանակում, ինչի արդյունքում Դատարանը 2022 թվականի հոկտեմբերին անվավեր է ճանաչել վարչական շրջանի ղեկավարի՝  փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին որոշումը, հիմքում դնելով Հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված հիմնավորումները ՎԴ/0959/05/21։ 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել