Կարծիք «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ կարծիք են հրապարակել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։
Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները: Բանն այն է, որ նախագծում տեղ գտած իրավակարգավորումները թույլ են տալիս օպերատիվ-հետախուզական գործունեություն կատարող մարմիններին դիմել այդ միջոցներին անգամ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը հիմնավորված չէ։
Ըստ նախագծի՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները չունեն պարտականություն՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը։ Սա անիրատեսական է դարձնում չարտոնված միջամտությունների նկատմամբ հետագա վերահսկողության ցանկացած կառուցակարգ։

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի