Վարչական դատարանը կրկին բավարարել է ԻՊԱՍ ներկայացուցչի հայցադիմումն ու ոչ իրավաչափ ճանաչել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունները
2022թ․ մայիսի 10-ին ՀՀ վարչական դատարանը կրկին կայացրել է վճիռ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից բերված հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը բավարարելու մասին։
Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը վճիռ էր կայացրել վարչական գործով բերված հայցադիմումը բավարարելու մասին: Այն հիմքով, որ 2017թ. ապրիլի 2-ին, «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում խոչընդոտել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը՝ որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։
Նշված վճռի դեմ պատասխանող ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք։
Վերաքննիչ վարչական դատարանի 21.10.2020 թվականի որոշմամբ վարչական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Վարչական դատարանը կրկին բավարարել է հայցը, արձանագրելով, որ վարչական մարմնի գործողությունների արդյունքում սահմանափակվել են ՀՀ արդարադատության նախարարի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված դիտորդների խմբի անդամների լիազորությունները:
Դատարանը նշել է, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամի թիվ 22 վկայականի` Հասմիկ Հարությունյանը հանդիսանում է հասարակական դիտորդական խմբի անդամ, որն էլ համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 18.11.2005 թվականի թիվ ՔՀ-66-Ն հրամանի կարող է ցանկացած օր (այդ թվում` ոչ աշխատանքային օր) այցելել քրեակատարողական հիմնարկ նշված հրամանով սահմանված դիտորդների խմբի անդամի լիազորությունները իրականացնելու նպատակով։
Դատարանը գտել է, որ ՔԿՀ 2017 թվականի ապրիլի 2-ին Հ․Հարությունյանին Երևան Կենտրոն ՔԿՀ մուտքն արգելելը աշխատակցի ներկայացված պատճառաբանությամբ առ այն, որ «ՔԿՀ-ների ռեժիմային գոտի մտնելու համար դիտորդները պետք է անցնեին ընտրական տեղամասով, իսկ ընտրատեղամասը գտնվում է հավաքակայանում, ռեժիմային գոտի տանող ճանապարհն անցնում է ընտրական տեղամասի միջով, ուստի ռեժիմային գոտի չեն կարող մտնել», հանգեցրել է նրան, որ խմբի անդամները հնարավորություն չեն ունեցել իրականացնելու հրամանով իրենց վերապահված գործառույթները, հետևաբար վարչական մարմնի գործողություններն եղել են ոչ իրավաչափ։

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և