Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց ՀՀ կադաստրի կոմիտեի, ոստիկանության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համար
2022թ.-ի փետրվարի 7-ից 8-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ նախատեսված ՀՀ կադաստրի կոմիտեի, ոստիկանության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համար։
Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Արման Զրվանդյանը, ինչպես նաև դատական պրակտիկան ՀՀ վարչական դատարանում թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ և ուղղված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը: Դասընթացների շարքը իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինասնական աջակցությամբ:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի