ԻՊԱՍ զեկույց․ՏԻՄ մարմինների դեմ դատական գործերի ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են ՀՀ տարբեր համայնքների դեմ բերված հայցերով 2019թ. և 2020թ. մինչև հունիսի 30-ը դատարան մուտքագրված և նույն ժամանակահատվածում կայացված 37 վճիռներ։ Դիտարկված գործերից 22-ով հայցերը բավարարվել են ամբողջությամբ (60%), 1-ով՝ մասնակի, իսկ 14-ով՝ մերժվել (38%)։
Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:
ԻՊԱՍ զեկույց․ՏԻՄ մարմինների դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական