Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ զեկույց․Կադաստրի կոմիտեի դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից ՀՀ Կադաստրի կոմիտեի դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են Կադաստրի կոմիտեի դեմ բերված հայցերով 2019թ. և 2020թ.  ՀՀ վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ.  հունիսի 30-ը կայացված 61 վճիռներից 53-ը և 55 կարճված գործերից 36-ը։

Դիտարկված գործերից 28-ով հայցերն ամբողջությամբ բավարարվել են (53%), 23-ով՝ մերժվել (43%), 2-ով բավարարվել են մասնակի (4%)։ Ստացվում է, որ դիտարկված գործերից կեսից ավելիի մասով դատարանը հաստատել է վարչարարության հետ կապված խնդիրներ։

Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:

ԻՊԱՍ զեկույց․Կադաստրի կոմիտեի դեմ դատական գործերի ուսումնասիրություն

INTERESTING POSTS

Կարծիք․ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ

Իրավաբան-հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի