Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ զեկույց․ Պաշտպանության նախարարության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Կազմակերպության կողմից ուսումնասիրվել են պաշտպանության նախարարության դեմ բերված հայցերով 2019թ. և 2020թ.  ՀՀ վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ.  հունիսի 30-ը կայացված 10 վճիռները և 47 վարույթը կարճելու վերաբերյալ որոշումներից 40-ը։

Դիտարկված գործերից 4-ով հայցերն ամբողջությամբ բավարարվել են (40%), 1-ով՝ բավարարվել է մասնակի (10%), իսկ 5-ով՝ մերժվել (50%)։

Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:

ԻՊԱՍ զեկույց․ Պաշտպանության նախարարության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

INTERESTING POSTS

«Հրապարակայնորեն դիմեք Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և ապահովել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները»․ ՔՀԿ կոչը միջազգային կառույցներին

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու

ԿԱՐԾԻՔ

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Հայտարարություն

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական