Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Զեկույց․Կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունների առնչությամբ դատական պրակտիկան ՀՀ-ում Կովիդ-19 հիվանդության համավարակի պայմաններում

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից  ուսումնասիրության է ենթարկել կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում ներպետական դատարանների կողմից խափանման միջոցների կիրառման պրակտիկան, կալանավորման կիրառման հիմքերն ու հիմնավորումները, համավարակի և դրա առաջացրած ռիսկերի գնահատումը և դերը անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցի որոշման հարցում:

Հատուկ մշակված հարցաշարերի միջոցով ուսումնասիրվել են ամբաստանյալի նկատմամբ կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու հարցի վերաբերյալ որոշում պարունակող 129 գործ 149 անձի վերաբերյալ։

Ելնելով նրանից, որ մինչդատական վարույթի ընթացքում նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներից և մեղադրյալի կալանավորման առնչությամբ կայացված որոշումների ոչ հրապարակային բնույթից՝ ուսումնասիրության են ենթարկվել 2020թ. մարտի 16-ից մինչև հունիսի 30-ը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից քրեական գործերի դատական քննության ընթացքում կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունների քննության վերաբերյալ կայացված հանրորեն հասանելի որոշումները:

Ուսումնասիրված 149 ամբաստանյալների վերաբերյալ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու միջնորդություններից 91-ը (61%) մերժվել են, իսկ 58-ը՝ (39 %) բավարարվել:

Հետազոտությունն ամփոփվում է արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններով:

Հետազոտությունը իրականացվել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ԿՈՎԻԴ-19 հիվանդության համավարակի պայմաններում ազատությունից զրկելու պրակտիկայի ուսումնասիրություն և մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման օժանդակություն» ծրագրի շրջանակներում, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։

Զեկույց․Կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունների առնչությամբ դատական պրակտիկան ՀՀ-ում Կովիդ-19 հիվանդության համավարակի պայմաններում

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել