Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատարանը վերացրեց կորոնավիրուսային հիվանդությամբ մահվան հիմքով հարուցված քրեական գործի անօրինական կասեցումը

2021թ. օգոստոսի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ. Մակյան) որոշում է կայացրել պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին վերացնելու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Պետրոսյանի կողմից 29.12.2020թ. կայացված «քրեական գործով վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված՝ Ա. Հ.-ի […]

«Հայաստանի Հանրապետության կառավարման կարգը. արդյո՞ք անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ» խորագրով փորձագիտական քննարկում

2021թ․ հոկտեմբերի 13-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Հայաստանի Հանրապետության կառավարման կարգը. արդյո՞ք անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ» խորագրով փորձագիտական քննարկում։ Քննարկման բանախոսներն էին Հայկ Մարտիրոսյանը՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն իրավական հարցերով փորձագետ և Անահիտ Մանասյանը՝ ի.գ.թ., ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։ Բացման խոսքով հանդես եկավ և հանդիպումը վարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]

Դատական համակարգի առողջացման ուղիները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի հարցազրույցը 1in.am լրատվական կայքէջին՝ վեթինգի, դատական համակարգի առողջացման անհրաժեշտության և դրա գործիքակազմի վերաբերյալ։ Արաքս Մելքոնյանի գնահատմամբ՝  միայն կարգապահական վարույթներով դատական համակարգը չի կարող առողջանալ։ Նրա խոսքով, չնայած արդարադատության նախարարը հայտարարում է, որ կարգապահական վարույթներ հարուցելու բազմաթիվ բողոքներ կան, սակայն բազմաթիվ հարցեր […]

Հայտարարություն՝ ԱԺ-ում լրագրողների իրավունքների սահմանափակումների ու խախտումների մասին

2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին հեռացնելով: Համանման գործողություն էր տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով օրենսդրի նիստի հեռարձակումը դադարեցվեց, իսկ օթյակում գտնվող լրագրողներին ԱԱԾ աշխատակիցները հեռացրեցին, որի պատճառով լրագրողները չկարողացան լուսաբանել […]

Վճռաբեկ Դատարանը որոշում է կայացրել մերժել վարույթ ընդունել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը

2021թ. Հուլիսի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել վարույթ ընդունելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23․03․2021թ․ որոշման դեմ՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված […]

Նախարարության հրամանը քողարկված պարտադրանք է, մենք վստահելի տեղեկատվության խնդիր ունենք

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի և կազմակերպության իրավաբան Նինա Հակոբյանի հարցազրույցը՝ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նոր միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ։ Կազմակերպության ներկայացուցիչները, անդրադառնալով առաջարկվող կարգավորումների իրավաչափությանը, նշել են, որ դրանք անհրաժեշտ, համաչափ և հիմնավոր չեն հետապնդվող նպատակին հասնելու համար, այն է՝ կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունը և պաշտպանելու ՀՀ իրավազորության ներքո գտնվող […]

Զեկույց․ՀՀ-ում «Կովիդ 19» համավարակի ազդեցությունը ազատազրկումների ընտրության պրակտիկայի վրա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվել է ուսումնասիրություն «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում «Կովիդ 19» համավարակի ազդեցությունը ազատազրկումների ընտրության պրակտիկայի վրա» թեմայով։ Ուսումնասիրվել են ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի հակազդման գործընթացն ու յուրահատկությունները Կովիդ-19-ին՝ կարևորելով հատկապես ազատազրկմանն այլընտրանք խափանման միջոցների ու պատժատեսակների կիրառման պրակտիկան։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկային, […]

Զեկույց․Կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունների առնչությամբ դատական պրակտիկան ՀՀ-ում Կովիդ-19 հիվանդության համավարակի պայմաններում

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից  ուսումնասիրության է ենթարկել կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում ներպետական դատարանների կողմից խափանման միջոցների կիրառման պրակտիկան, կալանավորման կիրառման հիմքերն ու հիմնավորումները, համավարակի և դրա առաջացրած ռիսկերի գնահատումը և դերը անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցի որոշման հարցում: Հատուկ մշակված հարցաշարերի միջոցով ուսումնասիրվել են ամբաստանյալի նկատմամբ կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու հարցի վերաբերյալ […]