Զեկույց․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական գործերի ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ բերված հայցերի առնչությամբ վարույթ ընդունված գործերի ուսումնասիրություն։ Մասնավորապես, վերլուծվել են 2019թ. և 2020թ. ՀՀ վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ. հունիսի 30-ը կայացված 93 վճիռներից 89-ը, ինչպես նաև 135 գործով վարույթի կարճման որոշումներից 58-ը (ընդհանուր՝ 147 գործ)։
Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Զեկույց․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը և «Միջազգային և

2026 թ. սեպտեմբերի 11-12-ը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) այցելեցին 58 երկրի

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը